Արգենտինան կարող է միանալ ԲՌԻԿՍ-ին

10:06 • 13.05.14

Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը կողմ են ԲՌԻԿՍ-ին Արգենտինայի միանալուն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Telesur-ին, որն էլ վկայակոչում է Բուենոս Այրեսում Հնդկաստանի դեսպան Ամարենդա Քհատուային։

 

«Արգենտինայի հետ հարաբերություններում մենք հզոր պոտենցիալ ունենք, մեր երկու երկրներն էլ պետք է շատ աշխատեն»,- հավելել է նա:

 

ԲՌԻԿՍ-ը միջազգային խումբ է, որը բաղկացած է հինգ արագ զարգացող երկրներից: Դրա կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

 

Դաշինքին Արգենտինայի հնարավոր միացումը կպահանջի կազմակերպության մասնակիցների հետ մեծ թվով համաձայնություններ՝ կապված այդ երկրի մեծ տարածքի, դրա տնտեսության և բնակչության մեծ թվի հետ։ Բացի այդ, Արգենտինան մեծ արտաքին պարտք ունի, որը չունեն ԲՌԻԿՍ-ի երկրները: