Սիրիայում դարձյալ ադրբեջանցիներ են սպանվել

14:06 • 13.05.14

Տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են Սիրիայում սպանված երկու ադրբեջանցիներ։


Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, սպանվածներից մեկը Սումգայիթի բնակիչ Ռուֆաթ Աշուրովն է, որին կոչել են «Իբրահիմ»։ Նաև նշվում է, որ նա եղել է 2013թ.-ին Սիրիայում սպանված ադրբեջանցի հրամանատար Նիջաթ Աշուրովի՝ «Աբու Յախյայի» եղբայրը։

 

Երկրորդ սպանվածը Բաքվի բնակիչ ոմն Արազն է, որին կոչել են «Զուբեյր»։

 

Նշենք, որ Սիրիայում իրավիճակի սրվելուց հետո բազմաթիվ ադրբեջանցիներ մեկնել են այտեղ և կռվում են տարբեր խմբավորումների շարքերում։ Այս ընթացքում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի։