Ներկայացվել են նոր 10 եվրոյանոց թղթադրամները

13:14 • 13.05.14

Գերմանական Բունդեսբանկը Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում ներկայացրել է նոր 10 եվրոյանոց թղթադրամները, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2014թ. սեպտեմբերի 23-ից։

 

Ինչպես նշում է Euromag-ը, նոր թղթադրամներն ավելի պաշտպանված են կեղծումներից, սակայն դրանց արտաքին տեսքը գրեթե չի փոխվել։ Ի տարբերություն հին թղթադրամների՝ նորերի վրա առկա է հին հունական դիցաբանության հերոսուհիներից մեկի՝ Եվրոպայի պատկերը։ Բացի այդ, նոր 10 եվրոյանոց թղթադրամները 2 անգամ ավելի դիմացկուն են հներից։

 

Եվրոների փոխարինման նախագիծը մեկնարկել է 2013թ.։ Ապագայում նորերով կփոխարինվեն նաև 20, 50, 200, 300, 500 եվրոյանոց թղթադրամները։