Բելառուսներն աշխարհի ամենախմող ազգ են ճանաչվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ Բելառուսի բնակիչները ալկոհոլի (մաքուր սպիրտ) սպառման աշխարհի բացարձակ ռեկորդ են սահմանել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով korrespondent.net-ին:
Բելառուսի 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի մեկ տարվա ընթացքում միջինը՝ 17.5 լիտր մաքուր սպիրտ է օգտագործում: Ընդ որում՝ բելառուս տղամարդիկ տարեկան 27.5 լիտր մաքուր սպիրտ են խմում, կանայք՝ 9.1 լիտր:
Երկրորդ տեղում մոլդովացիներն ու լիտվացիներն են, իսկ Ռուսաստանը հայտնվել է 4-րդ հորիզոնականում:
Այս տվյալները հայտնել են ԱՀԿ մամլո ծառայությունում, որը հրապարակել է 2014 թ.-ի Global status report on alcohol and health զեկույցը:










