Հարվարդի համալսարանում չեղարկել են սատանայական «սև պատարագը»
Աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում՝ ամերիկյան Հարվարդում, այս երկուշաբթի պետք է կայանար սատանայական «սև պատարագ», սակայն տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կաթոլիկ եկեղեցու բողոքի շնորհիվ միջոցառումը չեղարկվել է։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, կաթոլիկ եկեղեցուց բացի «սև պատարագին» դեմ են արտահայտվել նաև Հարվարդի ղեկավարությունն ու ուսանողները, ովքեր հատուկ խնդրագիր են ներկայացրել։
Հայտնի է, որ «պատարագի» կազմակերպիչը Հարվարդի ուսանողական կազմակերպություններից մեկն է՝ Մշակութաբանական ուսումնասիրությունների ակումբը, որին աջակցել է Նյու Յորքի «Սատանայի տաճարը»։ Ի դեպ, «Սատանայի տաճարից» հայտնել են, որ ամեն դեպքում «սև պատարագն» անցկացվելու է, սակայն՝ ոչ Հարվարդի տարածքում։
««Սև պատարագն» անարգում, պղծում է գլխավոր կաթոլիկ արարողությունը՝ հաղորդությունը, ու վիրավորում է հավատացյալների զգացմունքները»,- նշել է Բոստոնի թեմի ներկայացուցիչ Թերի Դոնիլոնը։










