Առանց ածխաջրերի դիետաները առողջության համար վտանգավոր են ճանաչվել

00:51 • 13.05.14

Ատկինսի դիետան և այլ ածխաջրերից զուրկ դիետաները լուրջ վնաս են հասցնում առողջությանը, սակայն օգնում են նիհարել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:


Բրիտանացի դիետոլոգ Սարա Բրյուերը իր պրակտիկայում այնքան շատ է հանդիպել այնպիսի կանանց և աղջիկների, ովքեր փչացրել են իրենց առողջությունը սպիտակուցային դիետաների շնորհիվ, որ նրանց համար «Սնունդ-գիդ՝ սկսնակների համար» վերնագրով գիրք է գրել, որտեղ խորհուրդ է տրվում զգուշանալ նման դիետաներից:


Սպիտակուցային դիետայի ամենավատ հետևանքն այն է, որ օրգանիզմը կորցնում է ածխաջրերի յուրացման ունակությունը:Նույնիսկ՝ հացի և բրնձի ամենաքիչ քանակությունը աղիներում և ստամոքսում սուր ցավերով ուղեկցվող խանգարումներ է առաջացնում: 


Սառան նիհարելու առավել արդյունավետ և օգտակար տարբերակ է առաջարկում՝ պետք է ընդամենը՝ հրաժարվել արագ սննդից և սպորտով զբաղվել:
 

Առանց ածխաջրերի դիետաները առողջության համար վտանգավոր են ճանաչվել