Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն» Օբամայի և Մերկելի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի նկատմամբ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Համաձայն տարածված հաղորդագրության՝ մինչև 2014թ.-ի նոյեմբեր արգելվում է Օբամայի մուտքը Դոնեցկի շրջան, իսկ Մերկելն ու Էշթոնը Դոնբաս կկարողանան այցելել արդեն սեպտեմբերին։
Պատժամիջոցները սահմանվում են՝ Կիևի իշխանություններին սատարելու համար։
Բացի այդ, ցուցակում «պայմանականորեն» ներառվել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի անունը, սակայն նրան առաջարկվում է վերանայել «կիևյան խունտայի» հանդեպ վերաբերմունքը։










