Քրիստին Լունդը դարձել է ՄԱԿ-ի խաղաղապահների առաջին կին հրամանատարը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նորվեգացի գեներալ-մայոր Քրիստին Լունդին Կիպրոսում խաղաղության պահպանման ՄԱԿ-ի Զինված ուժերի հրամանատար է նշանակել, գրել է ria.ru-ն:
Լունդը դարձել է այդ պաշտոնին նշանակված առաջին կինը, ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Գեներալ-մայոր Լունդն օգոստոսի 13-ին պաշտոնապես կփոխարինի չինացի գեներալ-մայոր Չաո Լիուին: Լունդի հրամանատարության տակ կլինի Կիպրոսում գտնվող մոտ 1.000 «կապույտ սաղավարտ»:
ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ 34-ամյա Լունդը մեծ փորձ ունի միջազգային գործողութուններին մասնակցելու գործում, այդ թվում՝ 1991 թվականին Սաուդյան Արաբիայում մարտական հանձնարարությունները և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած անվտանգության աջակցության միջազգային ուժերի գլխավոր գրասենյակում ծառայությունը։










