Գարեգին Նժդեհի փողոցում վթարի ենթարկված 38-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
12:25 • 13.05.14
Մայիսի 12-ին` ժամը 07:30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 12 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1976 թ. ծնված Վարվառա Անանյանին, մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, կատարվում է քննություն:
Placeholder










