Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել
Իսրայելի դատարանը երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթին 6 տարվա ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի գործով, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Դատարանը նաև նրան պարտադրել է 290 հազար դոլարի չափով տուգանք վճարել։
Օլմերթը մեղադրվում էր Holyland բնակելի համալիրի կառուցման ընթացքում կաշառք վերցնելու համար։ Նա կաշառք է ստացել նախագծի փոփոխության համար։ Հանցագործությունը թվագրվում է 1993-2000-ականներին։










