Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհի ղեկավարներին՝ օգնել աղքատներին և աջակցել հարստության վերաբաշխմանը

00:33 • 13.05.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպմանը վերջինիս հայտնել է, որ միջազգային կազմակերպությունն ավելին պետք է անի աղքատներին օգնելու և հարստության վերաբաշխման գործում:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հանդիպման ժամանակ հոգևորականը կոչ է արել աշխարհի կառավարություններին՝ նպաստել համերաշխության «բարոյական մոբիլիզացիային»՝ աջակցելով ոչ այնքան բարեկեցիկ կյանք ունեցողներին և մեծահոգության նոր ոգի որդեգրել՝ աղքատության և սովի պատճառները վերացնելու համար:


Հոգևորականն իր խոսքը հղել է Պան Գի Մունին և ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներին, ովքեր ներկա էին Հռոմում մայիսի 9-ին կայացած հանիպմանը:


«Համաշխարհային քաղաքական և տնտեսական իրադրության պարագայում առավել շատ կարիքներ կան հոգալու, քանի որ մարդկության էական մի հատված չի օգտվում առաջընթացի առավելություններից և փաստորեն՝ արժանանում երկրորդ կարգի քաղաքացու կարգավիճակին: Կոչ եմ անում Ձեզ՝ միասնական աշխատել՝ նպաստելով ճշտի, համաշխարհային բարոյական մոբիլիզացիայի առաջխաղացմանը», - ասել է Ֆրանցիսկոս պապը:
 

Pope Francis meets with UN Secretary General Ban Ki-moon in Rome today

Pope Francis then listens as UN Secretary General Ban Ki-Moon makes his speech in the Vatican

The Pope said in his speech that the world should work together in promoting a true, worldwide ethical mobilisation