Իսպանիայում սպանվել է իշխող կուսակցության ղեկավար անդամ Իսաբել Կառասոն

01:03 • 13.05.14

Իսպանիայում անհայտ կինը կրակել է երկրում իշխող Ազգային կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Իսաբել Կառասոյի վրա: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ BBC-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Լեոն քաղաքում:


Ինչպես հաղորդվում է՝ կմնոջ ուղղությամբ կրակել են մի քանի անգամ, երբ վերջինս անցնելիս է եղել հետիոտն կամրջով՝ ուղևորվելով կուսակցական ժողովին: Ստացած վնասվածքներից 59-ամյա քաղաքական գործիչը մահացել է:

 

Կառասոյի վրա կրակող կնոջը ձերբակալել են: Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ նա այդ քայլին գնացել է, հավանաբար, վրեժից դրդված: