Վանաձորում մուրճով արագաչափ սարքը ջարդած անձի ինքնությունը պարզվել է. ոստիկանություն
Ոստիկանության Տարոնի բաժնում մայիսի 2-ին հաղորդում էր ստացվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի արագաչափ սարքը վնասելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 1996 թ. ծնված Ազատ Շ.-ն մուրճով հարվածել և վնասել է արագաչափ սարքի օբյեկտիվի և լուսարձակի պաշտպանիչ ապակիները:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:










