Երկու հազվադեպ աստղի հայտնաբերումը կարող է բերել Ծիր Կաթին գալակտիկայի սահմանների վերանայմանը
Աստղագետների կողմից Ծիր Կաթին գալակտիկայում երկու ամենահեռավոր աստղի` սառը կարմիր թզուկների հայտնաբերումը կարող է բերել գալակտիկայի սահմանների վերանայմանը և այլ խոշորագույն աստղագիտական բացահայտումների:
Ինչպես գրում է The Christian Science Monitor-ին հղումով, երկու տիեզերական օբյեկտ` ULAS J0744+25 և ULAS J0015+01 աստղերը, նկարագրված են աստղագետների խմբի աշխատության մեջ, որը հրապարակվել է Astrophysical Journal Letters ամսագրում:
Աստղերը գտնվում են Երկրից համապատասխանաբար 775 և 900 հազար լուսային տարի հեռավորության վրա, ինչը 5 անգամ ավելի է, քան Ծիր Կաթինի արբանյակ Մեծ Մագելանյան Ամպի հեռավորությունը, ինչպես նաև 50 տոկոսով ավելի հեռու է, քան աստղագետներին հայտնի գալակտիկայում առկա որևէ երկնային մարմին:
Աստղերի մասին տեղեկությունն ստացվել է UKIRT ինֆրակարմիր աստղադիտակի օգնությամբ ստացված տվյալների հիման վրա:
Հայտնի է, որ Ծիր Կաթինը տարածվում է իր մոտ 100 լուսային տարի տրամագիծ ունեցող սկավառակի սահմաններից դուրս: Գալակտիկան շրջապատված է լուսապսակով, որը կազմված է այդ թվում այն աստղերից, որոնք գալակտիկայի միաձուլումից հետո թզուկ գալակտիկաներ են դարձել:
Գիտնականներին հայտնի է, որ այդ լուսապսակը տարածվում է առնվազն 500 լուսային տարի հեռավորության վրա, սակայն դրա իրական հեռավորությունը անհայտ է մնում:










