Airbus-ը 2017–ին նոր, ավելի խնայող ինքնաթիռներ կներկայացնի

16:12 • 14.07.14

Ինքնաթիռների արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Airbus-ը, հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել վառելիքը խնայող նոր ինքնաթիռներ։


Ինչպես նշում է Лента-ն, օդային նոր փոխադրամիջոցները կստանան A330-800neo և A330-900neo անվանումները։ Դրանք կհամալրվեն վառելիքը խնայող շարժիչներով, ինչը թույլը կտա զգալի նվազեցնել տոմսերի գները։


Ըստ մասնագետների՝ մեկ ուղևորի համար նախատեսված վառելիքի ծախսը նվազի 14%-ով, ինչն ուղղակիորեն կանդրադառնա տոմսի արժեքի վրա։ Այսպիսով, A330-800neo և A330-900neo-ն կդառնան ամենախնայող ինքնաթիռներն իրենց կատեգորիայում։


Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ առաջին ինքնաթիռները կներկայացվեն 2017թ. 4-րդ եռամսյակում։


 

Airbus-ը 2017–ին նոր, ավելի խնայող ինքնաթիռներ կներկայացնի