Ամերիկացի երեխայի մոտ iPad-ից ալերգիա են հայտնաբերել
Ամերիկյան Սան Դիեգո քաղաքի բժիշկները 11-ամյա տղայի մոտ iPad պլանշետից ալերգիա են հայտնաբերել: Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն՝ Associated Press-ին հղումով, հաղորդագրության մեջ նշվում է, որ երեխային հիվանդանոց են բերել այն բանից հետո, երբ նրա ողջ մարմնի վրա ցան էր դուրս տվել: Նախնական տվյալներով՝ անմիջական ալերգեն է դարձել սարքավորման մեջ պարունակվող նիկելը:
Բժիշկներն ընդգծել են, որ նիկելի բարձր բաղադրությունը բնորոշ է ո′չ միայն iPad-ների, այլև՝ ցանկացած բջջային հեռախոսի ու նոութբուքերի համար: Միաժամանակ նրանք համոզված են, որ հոսպիտալացված հիվանդի դեպքում երեխայի մոտ ալերգիա է առաջացրել հենց պլանշետը:
Բժիշկների խոսքով՝ նման ալերգիկ ռեակցիաներ վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար, սակայն նրա մոտ զգալի անհարմարություն են առաջացնում: Սովորական դեղամիջոցները դրանց դեմ չեն ազդում, այդ իսկ պատճառով բժիշկները ստիպված են ուժեղ ազդեցության հակաբիոտիկներ կիրառել:










