Թմրամոլությունն ու սեռական կախվածությունը ստիպում են ուղեղին միևնույն կերպ գործել. հետազոտություն

17:39 • 14.07.14

Ամերիկացի և բրիտանացի գիտնականների թիմը պարզել է, որ թմրանյութեր ընդունող մարդկանց ուղեղի ակտիվությունը համապատասխանում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի դիտման ժամանակ մարդկանց ուղեղի ակտիվության ցուցանիշին։


Ինչպես նշում է Лента-ն, անցկացված հետազոտության շրջանակներում մասնագետները համեմատել են սեռական կախվածություն ունեցող 19 տղամարդու և այդ կախվածությունից զուրկ նույն թվով տղամարդու ուղեղի աշխատանքները։


Ընդհանուր առմամբ, 38 մասնակից դիտել է սեռական բնույթի տեսանյութեր, մինչդեռ այդ ընթացքում գիտնականները նրանց ուղեղների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա են անցկացրել։


Արդյունքում պարզվել է, որ սեռական կախվածություն ունեցող մարդկանց ուղեղի աշխատանքը նման է թմրանյութերից կախվածության մեջ գտնվողների ուղեղի աշխատանքին։

 

Թմրամոլությունն ու սեռական կախվածությունը ստիպում են ուղեղին միևնույն կերպ գործել. հետազոտություն