Գիտնականները գտել են ընտանի կենդանիների նմանության կապը
Գիտնականները գտել են ընտանի կենդանիների տարբեր հատկանիշների՝ հնազանդության, փափուկ ականջների, մաշկի վրայի սպիտակ պուտերի, առավել «մանկական» դիմագծերի, փոքրիկ ծնոտների միմյանց նմանության միջև կապը: Այս մասին հաղորդում է Genetics-ը:
«Ընտելացում սինդրոմի» կենսաբանական արմատները գտնվում են նյարդային համակարգում՝ էմբրիոն ցողունային բջիջների խմբերից մեկում:
Գիտական աշխարհում վարազների և գայլերի տարբերությունը շներից և խոզերից գրավել է նույնիսկ Չարլզ Դարվինի ուշադրությունը: Նա նկատել է, որ բացի «ընտելացման» բնավորությունից ընտանի կենդանիները առանձնանում են միմյանց հետ բացարձակապես կապ չունեցող անատոմիական առանձնահատկություններով:
Սակայն գիտնականները միայն հիմա են այդ բիոլոգիական առանձնահատկությունների պատճառի մասին խելամիտ վարկած առաջարկել:
Նյարդային բջիջները ձևավորվում են ողնուղեղի էմբրիոնային ողերի հատվածում: Սաղմի աճի հետ կապված նրանք «գաղթում են» մարմնի տարբեր հատվածներ, որտեղ դրանցից բազմաթիվ հյուսվածքներ՝ այդ թվում նաև մաշկի վրա, ականջների, ատամների և ծնոտի հատվածում պիգմենտներ են մշակվում: Սակայն ամենակարևորը վերերիկամային խցուկներն են:










