$396.000. Pal-V One թռչող մոտոցիկլետը հանվել է վաճառքի (լուսանկարներ)

18:14 • 14.07.14

Աշխարհում առաջին թռչող մոտոցիկլետը՝ Pal-V One-ը, որն առավելագույնը զարգացնում է 180 կմ/ժ արագություն, 396.000 դոլարով հանվել է վաճառքի։


Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուշագրավ փոխադրամիջոցն իրենից ներկայացնում է ուղղաթիռի ու մոտոցիկլետի հիբրիդ, որը ցամաքի վրա 100 կմ/ժ արագություն է զարգացնում 8 վայրկյանում։


Աղբյուրը նկատում է, որ հոլանդական արտադրության Pal-V One-ը հիանալի լուծում է քաղաքային գերծանրաբեռնված ճանապարհներին խցանումներից խուսափելու համար։


Նշվում է, որ դրա առաջին թռիչքն իրականցվել է 2 տարի առաջ։ Սակայն այն գնելու համար միայն վարորդական իրավունքը բավական չէ. անհրաժեշտ է նաև օդաչուի արտոնագիր։


Ինչ վերաբերում է երկտեղանի Pal-V One-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 230 ձիաուժ հզորությամբ, քառագլան բենզինային շարժիչով։ Այն պատրաստված է տիտանից, ալյումինից, ածխածնային մանրաթելից և կշռում է 680 կգ։

 

The Pal-V One - a three-wheeled motorcyle that transforms into a gyrocopter at the flick of a switch - is now on sale for $295,000 (£180,000)

The Pal-V One, pictrured, needs a 540ft runway in order to take-off.
 
The gyrocopter, pictured, is designed to cruise at low altitudes, below 4,000ft. Although it needs a 540ft runway for take-off, it only needs 100ft to land
 
The 27-gallon gas tank in the Pal-V One, pictured, provides a 220-mile flight range (750 miles on the road).
 
It has 230hp, four-cylinder engine and reaches speeds of up 112 mph in the air or on the road and it tilts like a motorcycle
 
The helicycle goes from 0 to 60 mph in under eight seconds.
 
The Pal-V One completed its maiden voyage just 18 months ago.
 
To drive and fly the Pal-V One, pictured, owners must have a driving license and a Sports Pilot Certificate


 

$396.000. Pal-V One թռչող մոտոցիկլետը հանվել է վաճառքի (լուսանկարներ)