iPhone 6-ի կեղծ տարբերակներն արդեն հայտնվել են վաճառքում

18:14 • 15.07.14

Թեև ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դեռ չի ներկայացրել 6-րդ սերնդի iPhone սմարթֆոնը, այնուհանդերձ սպասված նորույթի կեղծ տարբերակներն արդեն հայտնվել են շուկայում։


Ինչպես նշում է The Daily Mail-ը, սմարթֆոնները վաճառքի են հանվել չինական կայքերում, որոնք պնդում են, թե ներկայացված մոդելները iPhone 6 նորագույն սմարթֆոններն են։ Հետաքրքրական է, որ հեռախոսները վաճառվում են 32 դոլարով։


Ոլորտի փորձագետները նախազգուշացնում են, որ դրանց ծրագրակազմն ամենևին էլ Apple-ի արտադրության չէ, այլ Android-ի՝ կեղծված տարբերակը։


Աղբյուրը հավելում է, որ Apple-ը պատրաստվում էր տարեվերջին ներկայացնել 4.7 և 5.5 դյույմ անկյունագիծ էկրաններով համալրված նոր iPhone 6 սմարթֆոնները, սակայն այժմ հայտնի է դարձել, որ արտադրական խնդիրների պատճառով կներկայացվի միայն փոքր էկրանով սմարթֆոնը։


 

iPhone 6-ի կեղծ տարբերակներն արդեն հայտնվել են վաճառքում