Առաջին համաշխարհային պատերազմի գերմանական արխիվները բաց են հասարակության համար

22:40 • 15.07.14

Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում արխիվները տեղափոխվել են Ռուսաստան: Դրանց շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի զինված ուժերի կենտրոնական թանգարանում: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով ria.ru-ին:


«Եթե այդ փաստաթղթերը նախկինում հասանելի էին միայն մասնագետներին, ապա այսօրվանից արդեն բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են պատմության մանրամասներով»,- նշել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:


Խոսնակը նշել է, որ այն ՌԴ պաշտպանության նախարարության և Մոսկվայում Գերմանիայի պատմության ինստիտուտի համատեղ նախագիծն է:
 

Առաջին համաշխարհային պատերազմի գերմանական արխիվները բաց են հասարակության համար