Google Glass-ի ստեղծողը աշխատանքի է տեղափոխվել Amazon

10:08 • 15.07.14

Բաբակ Փարվիզը՝ Google Glass նախագծի զարգացման ղեկավարը, աշխատանքի է անցել մրցակից Amazon-ում Glass-ի նախագծի ղեկավարի պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ անց, հաղորդում է CNET-ը:


Փարվիզը հաստատել է ինտերնետային ռիթեյլերի մոտ աշխատանքի անցնելու փաստը CNET-ին գրած նամակում Google Plus-ի իր էջում այդ մասին գրելուց հետո: Նա հավելել է, որ հեռացել է ինտերնետային որոնողական համակարգի ընկերությունից ուրբաթ օրը և արդեն սկսել է աշխատանքը Amazon-ում:


«Ես հիմնել եմ և ղեկավարել Google-ում մի քանի նախագծեր (այդ թվում, հանրությանը ներկայացված Google Glass-ը և Google Contact Lenses-ը) մինչև Amazon գնալը և մի քանի այլ բաների վրա աշխատելը»,- գրել է նա։


Amazon-ի խոսնակը հաստատել է ընկերությունում Փարվիզի աշխատանքի անցնելու փաստը, բայց չի մեկնաբանել, թե որն է լինելու այնտեղ նրա դերը:


Փարվիզն առաջատար դեր ուներ Google-ի ամենահավակնոտ նախագծերի մշակման մեջ: Նա դադարել էր գլխավորել Google Glass-ի վրա աշխատող թիմը մի քանի շաբաթ առաջ: Նրա մեկ այլ նախագիծը խելացի լինզաներն էին, որոնք հետևում են օգտվողի առողջությանը՝ վերլուծելով նրա արցունքի բաղադրությունը:

 

 

Google Glass-ի ստեղծողը աշխատանքի է տեղափոխվել Amazon