Դեմքի միմիկան կարող է հուշել սրտի և թոքերի հիվանդության մասին

23:05 • 15.07.14

Սրտի և թոքերի լուրջ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ խախտվում է դեմքի միմիկան: Դեմքի արտահայտությունը հիվանդների մոտ չի փոփոխվում մասնավորապես զարմանքի պահին:


Ինչպես գրում է Emergency Medicine Journal-ը, այս գործոնը կօգնի շտապօգնության բժիշկներին արագ որոշել, թե ում է անհրաժեշտ առաջնային ուշադրություն դարձնել: Բացի այդ, փորձերի օգնությամբ ապացուցվել է, որ բժիշկների մոտեցումը, ովքեր առաջին հայացքից կարողանում են գնահատել հիվանդի վիճակի սրությունը, կկարողանա կատարելագործվել՝ հիմնվելով տարբեր մեթոդների վրա:


Գիտնականները գնահատել են միմիկայի խախտումների ախտորոշիչ արժեքը 50 հիվանդի մոտ, որոնց շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել կրծքավանդակի շրջանում ցավի և շնչահեղձության առկայությամբ: Հիվանդներին էմոցիաներ առաջացնող լուսանկարներ են ցույց տվել և համակարգչի միջոցով հետևել նրանց դեմքի արտահայտության փոփոխմանը: Վերլուծելով ստացված պատկերները՝ նրանք գնահատել են դիմագծերի և դեմքի մկանների ֆիզիկական ակտիվությունը, այսինքն՝ ինչպես է մարդ ժպտում, տխրում և զարմանում: Նրանցից 16-ի մոտ միմիկան կաշկանդված է եղել:


«Մեր նպատակն է բժիշկներին հնարավորություն տալ օրգանիզմի առողջական վիճակի գնահատման նոր չափանիշ մշակելու, որը կօգնի որոշ դեպքերում խուսափել թանկարժեք ախտորոշիչ հետազոտություններ անցնելուց»,- նշում են հոդվածի հեղինակները:
 

Դեմքի միմիկան կարող է հուշել սրտի և թոքերի հիվանդության մասին