Ֆիլիպիններում ներկայացվել է առաջին սպորտային մեքենան (լուսանկարներ)

20:18 • 15.07.14

Factor Aurelio Automobile ընկերությունը ներկայացրել է իր առաջին սպորտային կուպեն, որը նախագծվել և հավաքվել է Ֆիլիպիններում: 

Ինչպես գրում է Motor.ru-ն՝ մոդելն առաջարկվում է 4 մխոցային շարժիչով, սակայն մեքենայի սերիական արտադրության ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: 

Սպորտքարը նախագծել են 21-ամյա ֆիլիպինցի ուսանող Քևին Ֆաքտորը և Բրենդան Աուրելյոն, ով հանդիսանում է մեքենաների պահեստամասեր արտադրող Pacita Fibertech ընկերության սեփականատերը:

Մոդելը մտադիր են առաջարկել Mitsubishi 4G63T երկու լիտր ծավալով տուրբո շարժիչով, որով 90-ականներին զինում էին Galant VR-4, Lancer Evolution և Carisma GT մոդելները: Այլ տեխնիկական բնութագրիչների մասին ընկերությունը դեռևս չի հայտարարում:
 

 

Factor Aurelio. Фото со страницы Factor Aurelio Automobile в Facebook

Ֆիլիպիններում ներկայացվել է առաջին սպորտային մեքենան (լուսանկարներ)