Ամռան բարձր ջերմաստիճանը նպաստում է երիկամների հիվանդության զարգացմանը
Տապը, որը սպառնում է ջրազրկմամբ, աղերի և երիկամի քարերի առաջացման է հանգեցնում զգուշացնում են Պերելման բժշկական դպրոցի աշխատակիցները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով «Ремедиум»-ին:
Գիտնականները 2005-ից 2011թվականն ընկած ժամանակահատվածում վերլուծել են Ատլանտայից, Չիկագոյից, Լոս Անջելեսից, Դալլասից և Ֆիլադելֆիայից հավաքագրված 60.433 մարդկանց տվյալները:
Պարզվել է, որ երիկամների քարերի հայտնաբերման ռիսկը ի հայտ է եկել օդի ջերմաստիճանի բարձրացման առաջին երեք օրերի ընթացքում:
Այսպիսով, հիվանդությունների հայտնաբերման ռիսկը, ջերմաստիճանով պայմանավորված, Ատլանտայում՝ 1.38, Չիկագոյում՝ 1.37, Դալլասում՝ 1.36, Լոս Անջելեսում 1.11 և Ֆիլադելֆիայում 1.47 տոկոս է կազմել:
Պատճառը թաքնված է ջրային հավասարակշռության խախտման մեջ, որի ժամանակ սկսվում են կալցիումի կուտակումները:










