ՁԻԱՀ-ի տարածումը կարող է դադարեցվել մինչ 2030թ. ՄԱԿ-ի զեկույց

17:16 • 16.07.14

Մարդու իմունային անբավարարության վիրուսի տարածման տեմպերը նվազում են։ Դա հույս է ներշնչում մասնագետներին, որ մինչ 2030թ. կհաջողվի այդ հիվանդությունը վերցնել հսկողության տակ, և, վերջապես, մարդկությունը կկարողանա վերջ դնել դրա տարածմանը։ Նման կանխատեսում է արվում ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով միացյալ ծրագրի փորձագետների ներկայացրած զեկույցում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Թեև գոյություն ունեն հիվանդության տարածումը կանխող արդյունավետ միջոցներ, միևնույնն է, մասնագետները վստահ են, որ այժմ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։


«Այժմ առավել, քան երբևէ, մեծ են շանսերը, որ հնարավոր կլինի կանգնեցնել ՄԻԱՎ-ը։ Այնուամենայնիվ, սովորական և փորձված մեթոդները կարող են բավարար չլինել համաճարակը հաղթահարելու համար»,- նշվում է զեկույցում։


ՁԻԱՀ-ի վիրուսը 1980-ականներին տարածվելուց ի վեր խլել է 39 մլն մարդու կյանք՝ 78 մլն հիվանդներից։
 

ՁԻԱՀ-ի տարածումը կարող է դադարեցվել մինչ 2030թ. ՄԱԿ-ի զեկույց