Apple-ն ու IBM-ը համատեղ հավելվածներ ու բջջային սարքեր կարտադրեն
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն ու ծրագրային ապահովումների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ IBM-ը, կմիավորեն իրենց ջանքերը՝ բջջային հավելվածներ ու սարքեր արտադրելու համար։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, 2 ընկերությունների գործադիր տնօրեններ Թիմ Կուկը (Apple) և Վիրջինիա Ռոմետին (IBM) հայտարարել են, որ իրենք միասին զբաղվելու են նաև iPhone սմարթֆոնի ու iPad պլանշետի արտադրությամբ։
«1984 թ. մենք մրցակիցներ էինք, իսկ 2014թ. չեմ կարծում, որ կարելի է գտնել իրար այսքան լրացնող 2 այլ ընկերություն։ Սա անչափ նշանակալի որոշում է»,- մեկնաբանել է Կուկը։
Տնօրենները նաև հավելել են, որ իրենց համատեղ արտադրանքը նախևառաջ նախատեսված կլինի IBM-ի կորպորատիվ հաճախորդների համար։ Նոր հավելվածներն առանձնանալու են օգտագործման պարզությամբ, ինչը բնորոշ է Apple-ի ծրագրերին։










