Intel-ի զուտ շահույթը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում ավելացել է 40%-ով

10:37 • 16.07.14

Intel ընկերության զուտ շահույթը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 2.8 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 40%-ով, ասված է ընկերության նյութերում։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ընկերության եկամուտը նույն ժամանակահատվածում ավելացել է 8%-ով` հասնելով 13.8 մլրդ դոլարի։


Ընկերության եկամտի հիմնական աղբյուրը դարձել է անձնական համակարգիչների ստորաբաժանումը, որն Intel-ին բերել է 8.7 մլրդ դոլար, ինչը 6%-ով ավելի է 2013թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ։


Intel-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն էլեկտրոնային սարքավորումներ և համակարգչային բաղադրիչներ է ստեղծում՝ չիպերից և միկրոսխեմաներից մինչև պրոցեսորներ։
 

Intel-ի զուտ շահույթը 2014թ.-ի երկրորդ եռամսյակում ավելացել է 40%-ով