Օբամայի նախկին խոսնակը կարող է ղեկավարել Apple-ի մամուլի ծառայությունը
Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Ջեյ Քարնին առաջիկայում կարող է ղեկավարել ամերիկյան խոշորագույն Apple ընկերության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ժամկետները, երբ նա կարող է նշանակվել նոր պաշտոնին, չեն հստակեցվում։ Եթե նման որոշում կայացվի, Քարնին այդ պաշտոնում կփոխարինի Քեթի Քոթոնին, որը դեռևս մայիսին էր հայտարարել Apple-ից հեռանալու մասին։
Մի շարք այլ լրատվամիջոցներ պնդում են, որ Սպիտակ տան 49-ամյա նախկին ղեկավարը գլխավորելու է Uber ընկերության մամուլի ծառայությունը, որը ստեղծել է բջջային հավելված՝ տաքսիների որոնման, կանչման և վճարման համար։
Քարնին ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2014թ.-ի հունվարից։ Մինչ այդ՝ 2008-2011թթ.-ին նա ղեկավարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մամուլի ծառայությունը։ 1988-2008թթ.-ին նա աշխատել է Time ամսագրում, իսկ 1990-1993թթ.-ին եղել է պարբերականի Մոսկվայի թղթակիցը։










