Մերկելի Facebook-յան էջը սպամ-հարձակման է ենթարկվել ուկրաինացի օգտատերերի կողմից
Facebook սոցիալական ցանցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական էջը երեքշաբթի սպամ-հարձակման է ենթարկվել ուկրաինացի օգտատերերի կողմից, ովքեր նրան «Ռիբենտրոպ» են անվանել, գրում է Взгляд-ը:
Օգտատերերը #DankeFrauRibbenrtrop (Շնորհակալություն, տիկին Ռիբենտրոպ) հեշթեգով մեկնաբանություններ են թողնում՝ կանցլերի հասցեին վիրավորանքներով և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դաշինքի մեջ մտնելու մեղադրանքներով:
Մերկելը և Պուտինն օրերս բանակցություններ են անցկացրել Ռիո դե Ժանեյրոյում, նաև միասին դիտել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը:
Հարձակմանն ի պատասխան՝ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ինտերնետային խմբագրությունը, որը վարում է Մերկելի էջը, հրապարակել է հաղորդագրություն այն մասին, որ վիրավորական մեկնաբանությունները կհեռացվեն:
Յոախիմ ֆոն Ռիբենտրոպը 1938-1945 թվականներին եղել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:










