Curiosity-ն Մարսի վրա հայտնաբերել է առաջին երկնաքարը

12:00 • 16.07.14

Ամերիկյան Curiosity մարսագնացը «կարմիր մոլորակի» վրա գտնվելու 2 տարվա ընթացքում առաջին անգամ երկնաքար է հայտնաբերել, տեղեկացնում է Газета-ն։

 

Գտնված նմուշին տրվել է «Լիբանան» անվանումը. այն ունի 2 մ լայնություն և իր պարամետրերով նման է այն երկնաքարերին, որոնք նախկինում Մարսի վրա հայտնաբերել են Spirit և Opportunity սարքերը։

 

Աղբյուրը հավելում է, որ նմուշի լուսանկարներն արվել են դեռևս մայիսի 25-ին, սակայն ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, այն հրապարակել է երեկ։

 

Discovery.com կայքը մանրամասնում է, որ մեծ և փոքր մասերից բաղկացած երկնաքարի բաղադրության մեջ առկա է մեծ քանակությամբ երկաթ, որը Մարսի մակերևույթին էրոզիայի է ենթարկվել։
 

Հիշեցնենք, որ մարսագնացը հեռավոր մոլորակի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին՝ նպատակ ունենալով կյանքի գոյության նշաններ հայտնաբերել այնտեղ։

Curiosity-ն Մարսի վրա հայտնաբերել է առաջին երկնաքարը