Novartis դեղագործական ընկերությունն ու Google-ը համատեղ կաշխատեն «խելացի» լինզաներ ստեղծելու ուղղությամբ

00:45 • 16.07.14

Novartis միջազգային դեղագործական ընկերության Alcon ակնաբուժական բաժանմունքը և Google-ը համաձայնագիր են կնքել «խելացի» կոնտակտային լինզաներ ստեղծելու և իրացնելու շուրջ համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Novartis ընկերության հաղորդագրության մեջ:


Գործարքի ֆինանսական կողմը, որը պահանջում է հակամենաշնորհային մարմինների հաստատումը, չի բացահայտվում:
Տվյալ տեխնոլոգիան ենթադրում է կոնտակտային լինզաները համալրել անտեսանելի սենսորներով, միկրոչիպերով և այլ միկրոէլեկտրոնային սարքավորումներով:


Novartis-ը նախատեսում է, որ «խելացի» լինզաների օգտագործումը կտարածվի շաքարախտով հիվանդ մարդկանց շրջանում, ովքեր կկարողանան մշտապես չափել գլյուկոզայի պարունակության մակարդակն արցունքի մեջ և անլար կապով փոխանցել այդ տվյալները բջջային սարքավորումներին:


Բացի այդ, դեղագործական ընկերությունում կարծում են, որ նման տեխնոլոգիան կկարողանա օգնել մարդկանց ծերունական հեռատեսությամբ. «խելացի» լինզաները մարդու աչքին մշտապես օգնելու պոտենցիալ ունեն՝ կենտրոնանալու տարբեր մոտ գտնվող օբյեկտների վրա:

 

 

Novartis դեղագործական ընկերությունն ու Google-ը համատեղ կաշխատեն «խելացի» լինզաներ ստեղծելու ուղղությամբ