«Սելֆի»՝ հացի վրա. նոր տոստերը ցանկացած մարդու դեմք կարող է վերարտադրել հացի վրա

11:58 • 16.07.14

Նորարարական տոստերների արտադրությամբ զբաղվող Vermont Novelty Toaster Corporation ընկերությունը ստեղծել է նոր սարք, որը հատկապես դուր կգա «սելֆիների» (ինքնանկար) սիրահարներին։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, տոստերը հնարավորություն է տալիս հացի կտորի վրա վերարտադրել ցանկացած մարդու դիմանկար։

 

Ամերիկյան ընկերության նախագահ Գալեն Դիվլին Reuters-ի հետ զրույցում նշել է, որ աշխարհում նմանատիպ այլ սարք գոյություն չունի։ Նա նաև հավելել է, որ սպառողների հետաքրքրությունն իրենց նորույթի նկատմամբ շատ մեծ է։


 

«Սելֆի»՝ հացի վրա. նոր տոստերը ցանկացած մարդու դեմք կարող է վերարտադրել հացի վրա