Նոր ժամացույցը գծագրում է պատկերն օգտատիրոջ ձեռքին (լուսանկարներ)

13:44 • 17.07.14

Կալիֆոռնիայում բնակվող 4 հոգանոց թիմը ստեղծել է Ritot ժամացույցը, որն արտաքուստ նման է թևնոցի, սակայն կարողանում է այն կրողի անմիջապես ձեռքին ցույց տալ ժամը։ Ինչպես նշում է РБК-ն, այժմ մասնագետները փորձում են անհրաժեշտ գումար հավաքել ժամացույցի արտադրությունը սկսելու համար։

 

Աղբյուրը նշում է, որ Ritot-ն իր տեսակի մեջ առաջին նմանատիպ ժամացույցն է։ Սարքի ներսում կա փոքրիկ պրոյեկտոր, որը ձեռքի ափի հակառակ հատվածին գծագրում է ժամն ու այլ տեղեկություններ։

 

 

 

Դրա կառավարման գործընթացը բավական պարզ է. ժամացույցը գործի դնելու համար հարկավոր է սեղմել անհրաժեշտ կոճակը կամ էլ թափահարել ձեռքը։ Իսկ սմարթֆոնի հետ համադրելու դեպքում հնարավոր է ծանուցումներ ստանալ Facebook-ի, Twitter-ի, բաց թողած զանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ։

 


Ritot-ի հետ տրվում է նաև դոկ-կայան, որով կարելի է լիցքավորել ժամացույցը, ինչպես նաև փոխել գծապատկերի գույնը։ Սարքն արտադրվել է 2 տարբերակով՝ դասական ու սպորտային. երկուսն էլ ջրակայուն են։ Նշվում է, որ ժամացույցը կարելի է նախապես պատվիրել մինչ օգոստոսի 21-ը. դրա գինը 120 դոլար է։

 

 

 

 

 


 

Նոր ժամացույցը գծագրում է պատկերն օգտատիրոջ ձեռքին (լուսանկարներ)