Microsoft-ը 18.000 աշխատակից կկրճատի
Ամերիկյան Microsoft ընկերությունը տարվա ընթացքում մոտ 18 հազար աշխատակից կկրճատի: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում, գրում է gazeta.ru-ն:
Աշխատատեղերի կրճատման գործընթացը հիմնականում կապված կլինի Nokia Devices and Services-ի կլանման հետ, որն ամերիկյան ընկերությունում ստացել է Microsoft Mobile անվանումը: Նոր ֆիննական ստորաբաժանումից, արդյունքում, կհեռացվի մոտ 12,5 հազար մարդ:
Կադրերի կրճատման առաջին փուլը կավարտվի արդեն այս տարվա դեկտեմբերի 31-ին: Ընկերությունը պատրաստվում է ամբողջովին ավարտել վերակազմավորումը մինչ 2015 թվականի հունիսի 30-ը։










