Սիբիրում առեղծվածային կերպով հսկա խառնարան է առաջացել (տեսանյութ)
Սիբիրում 80 մետր լայնությամբ և բավականին մեծ խորություն ունեցող խորհրդավոր խառնարան է առաջացել: Ինչպես գրում է The Independent-ը՝ հետազոտողներն սկսել են ուսումնասիրել խորը փոսը, որն ապշահար է արել գիտնականներին իր առեղծվածային ծագմամբ:
Ինչպես հաղորդում է Siberian Times-ը՝ ոմանք կարծում են, որ այն կարող էր առաջանալ երկնաքարի՝ Երկրին հասցրած հարվածից հետո տեղի ունեցած ստորգետնյա պայթյունի արդյունքում, կամ դա պարզապես աղբահոր է, որն առաջացել է ժայռի փլուզման հետևանքով:
Վառ երևակայություն ունեցող առցանց մեկնաբաններից մեկն անգամ նշել է, որ դա կարող է մեր մոլորակի վրա ՉԹՕ-ի հայտնվելու ապացույց լինել:
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավերին գտնվող հեռավոր թերակղզու այս տարածաշրջանի «Յամալ» անվանումը թարգմանվում է որպես «աշխարհի վերջ»: Այն պարունակում է Ռուսաստանի գազի ամենամեծ պաշարները, իսկ խառնարանն առաջացել է ամենամեծ գազի դաշտից 30 կմ հեռավորությամբ:











