Facebook-ը ներկայացրել է հայտնիների համար նախատեսված iOS-հավելվածը

13:46 • 18.07.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը ներկայացրել է հայտնի մարդկանց համար նախատեսված iOS-հավելվածը, որը կարող է ներբեռնել ցանկացած մարդ։ Սակայն հավելվածից օգտվելու իրավունք ունեն միայն նրանք, որոնց ֆեյսբուքյան էջերն աուտենտիֆիկացիա (իսկորոշում) են անցել։

 

Ինչպես հայտնում է Газета-ն, հավելվածը ստացել է Facebook Mentions անվանումը. այն նախատեսված է հրապարակային անձանց պաշտոնական էջերի կառավարման համար։ Facebook Mentions-ը հնարավորություն կտա օգտատերերին ստանալ այն բոլոր գրառումները, որոնցում հիշատակվում է իրենց անունը, ինչպես նաև ավելի արագ պատասխանել իրենց երկրպագուների մեկնաբանություններին։

 

Ներկայում հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ-ում, իսկ այլ երկրներում այն կգործարկվի ավելի ուշ։ Նշվում է նաև, որ Android և Windows Phone օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար այն անհասանելի է։


Այսպիսով՝ Facebook-ը փորձում է մրցակից կայքերից՝ Twitter-ից ու Reddit-ից, դեպի իրեն գրավել հայտնի մարդկանց։
 

Facebook-ը ներկայացրել է հայտնիների համար նախատեսված iOS-հավելվածը