Facebook-ը հայտարարել է «Գնել» կոճակը փորձարկելու մասին

11:58 • 18.07.14

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է «Գնել» նոր կոճակի փորձարկման մասին, գրում է Forbes-ը:

 

Ինչպես պատմել են ընկերությունում, այդ ծառայությունը փորձարկվում է «Էջեր» բաժնում հրապարակումների և գովազդային հայտարարությունների համար: Այդկերպ՝ օգտատերերը կկարողանան գնումներ կատարել լրահոսից՝ չլքելով Facebook-ը:

Այժմ փորձարկումներն անց են կացվում մի քանի փոքր և միջին գովազդատուների մասնակցությամբ:

 

Ինչպես գրում է Forbes-ը, սոցցանցերի համար գործունեության նոր լուրջ տեսակ է դարձել ինտերնետային կոմերցիան: Ավելի վաղ Twitter-ում սկսել են փորձարկել «Գնել այժմ» կոճակը: Բացի այդ, Twitter-ը և Amazon-ը համաձայնագիր են կնքել, որի շրջանակում ռիթեյլերի օգտատերերը կարող են ապրանքներ ավելացնել իրենց արկղերում՝ պատասխանելով թվիթներին համապատասխան հեշթեգի միջոցով։

 

Facebook-ը հայտարարել է «Գնել» կոճակը փորձարկելու մասին