Microsoft-ը կդադարեցնի Android-սմարթֆոնների արտադրությունը
Microsoft ընկերությունը կդադարեցնի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոնների թողարկումը: Այդ մասին հաղորդվում է Nokia-ի նախկին ղեկավար Սթիվեն Էլոպի բաց նամակում, գրում է gazeta.ru-ն:
«Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք ավելացնել Windows Phone-ի հիման վրա գործող սարքերի քանակը՝ Lumia բրենդով զարգանալով առավել հասանելի սմարթֆոնների ոլորտում»,- հայտարարել է Էլոպը:
Microsoft-ի նախագահ Սատյա Նադելան Nokia X-ի շարքից առանձին սմարթֆոններ Windows Phone-ի փոխելու մասին ասել էր կորպորացիայի աշխատակիցներին ուղղված իր նամակում:










