Ընկուզեղենը 30%-ով նվազեցնում է սրտի հիվանդությունները
Գիտնականների կարծիքով ընկուզեղենը կարող է 30%-ով նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը, եթե սննդակարգում արախիս և բրազիլական ընկույզ ընդգրկվի, բացի այդ ընկուզեղենը ավելի քան 10%-ով նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:
Այդ խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներից մեկի խոսքով՝ ընկուզեղենը մեծ քանակությամբ ճարպաթթուներ, հանքային նյութեր, վիտամիններ և այլ սնուցիչներ են պարունակում:
Դրանք օգնում են օրգանիզմին ձերբազատվել խոլեստերինից՝ դրանով իսկ նվազեցնելով վերը նշված հիվանդությունների առաջացման վտանգը:










