Amazon-ը գաղտնազերծել է iPhone 6-ի տեխնիկական բնութագիրը
Ամերիկյան Apple ընկերության 6-րդ սերնդի iPhone-ը շարունակում է սպասման մեջ պահել «խնձորային» բրենդի արտադրանքի երկրպագուներին։ Ժամանակ առ ժամանակ համացանց տեղեկություններ են արտահոսում նորույթի վերաբերյալ՝ է՛լ ավելի մեծացնելով մարդկանց հետաքրքրությունն այս սմարթֆոնի հանդեպ։
Ինչպես նշում է forbes.com-ը, iPhone-ի մասին հերթական արտահոսքը տեղի է ունեցել Amazon առցանց խանութների կայքում, որտեղ ներկայացվել է սարքի գրեթե ամբողջական տեխնիկական բնութագիրը։
Թեև փոստն արագորեն հեռացվել է, այնուհանդերձ որոշ օգտատերեր հասցրել են տեղեկանալ, որ սմարթֆոնն ունենալու է 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով էկրաններ, A8 պրոցեսոր, 128 Գբ ծավալով հիշողություն։ Նշվում է, որ նորույթն ընդամենը 10 մմ-ով է մեծ ու 6.2 մմ-ով ավելի լայն iPhone 5S-ից։ Մինչդեռ դրա քաշն անփոփոխ է մնացել՝ 113 գր։
Ինչ վերաբերում է դրա գնին, ապա, ըստ Amazon-ի բացահայտման, 64Գբ մոդելը կարժենա 1.377 դոլար։
Հաշվի առնելով այն, որ կայքը փոստը տեղադրելուց հետո շատ կարճ ժամանակում հեռացրել է այն, կարելի է վստահորեն ասել, որ գաղտնազերծված տեխնիկական բնութագիրը համապատսխանում է իրականությանը, գրում է աղբյուրը։










