Հնդկական քարայրում հնագույն ժողովրդի և այլմոլորակայինների միջև շփման վկայություններ են հայտնաբերվել
Հումանոիդների և տիեզերանավերի նախապատմական ժայռապատկերները, որոնք մոտ 10.000 տարեկան են, հայտնաբերվել են Հնդկաստանի կենտրոնական Չխատիսգարխ նահանգի քարանձավում: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով Times of India-ին:
Հնագիտական գտածոն կարող է հաստատել հին ժամանակներում Երկիր մոլորակի բնակիչների և այլմոլորակային ցեղերի միջև եղած կապի գոյության փաստը:
Հնդիկ գիտնականների խոսքով՝ քարանձավի պատերին պատկերված են հումանոիդներն ու եռոտանի օբյեկտը, վերջինը, ըստ երևույթին, նրանց տրանսպորտային միջոցն է եղել:
Հնագետ Ջ. Ռ Բխահատը համոզված է, որ նկարները կարող են, այսպես կոչված, paleocontacts տեսության հաստատում ծառայել: Ըստ հնագետի՝ դեռ նախապատմական ժամանակներում Երկիր են այցելել առաջադեմ այլմոլորակային քաղաքակրթությունների ներկայացուցիչները:












