Գիտնականները 2-րդ տեսակի շաքարախտի բուժման նոր ճանապարհ են գտել

21:20 • 19.07.14

Երկրորդ տեսակի շաքարախտի բուժման նոր մեթոդը թույլ է տալիս հակադարձել հիվանդության զարգացումը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:


Ինչպես պարզվել է՝ մարդկային օրգանիզմում արտադրվող FGF1 սպիտակուցը հնարավոր է 2-րդ տեսակի շաքարախտի բուժման նորագույն միջոց հանդիսանալ: FGF1 սպիտակուցը շատ կարևոր է մարդկային օրգանիզմի բջիջների աճի և հյուսվածքների վերականգնման համար:


Սովորաբար FGF1-ը չի ներխուժում արյան մեջ, սակայն երբ այն ներարկել են մարդկային մկանային համակարգ և նա կոնցենտրացվել է արյան հետ՝ արդյունքում խիստ նվազել է արյան մեջ շաքարի կոնցենտրացիան:


Սպիտակուց միայն մեկ ներարկումը կարգավորում է շաքարի մակարդակը օրգանիզմում: 

 

Գիտնականները 2-րդ տեսակի շաքարախտի բուժման նոր ճանապարհ են գտել