ԱՄՆ-ում ականջակալներ են թողարկվել, որոնք նաև նկարահանում են
Տեսանկարահանման հնարավորությամբ օժտված ականջակալները մշակել են SoundSight ընկերության աշխատակիցները: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
SoundSight ընկերությունն այդ սարքերը համալրել է տեսախցիկներով, որոնք ընդունակ են HD ֆորմատով տեսաձայնագրություն իրականացնել՝ սեփականատիրոջը հնարավորություն ընձեռելով օգտագործել այն սեփական մինի ֆիլմերը ստեղծելու համար:
Սարքը միանում է ականջակալների մակերեսին թեթև հպումով, ընդ որում գաջեթն օժտված է նույնիսկ Bluetooth 4.0 հնարավորությամբ, որը թույլ է տալիս հեռարձակել տեսանյութը ուղղակիորեն սմարթֆոնի ցանցի միջոցով:
Տեսախցիկը կադրերը ֆիքսում է 640x480 կետայնությամբ: Հատուկ SoundSight-ի օգտատերերի համար բջջային հավելված է ստեղծվել, որը թույլ է տալիս խմբագրել և վերամշակել տեսանյութը՝ հատուկ էֆեկտներ և երաժշտություն համադրել դրանց:










