Ուսանողների կողմից ներկայացված ամենահետաքրքիր սպորտային մեքենաների նախագծերը՝ լուսանկարներով

23:40 • 20.07.14

Հուլիսի կեսերին 21-ամյա ուսանող Քևին Ֆակտորը ամբողջովին նոր սպորտային մեքենայի նախագիծ է ներկայացրել, որը կարտադրվի Ֆիլիպիններում: Գրեթե նույն ժամանակահատվածում նիդերլանդցի ուսանողները հայտարարեցին, որ մտադիր են թողարկել սպորտային մեքենայի նախատիպը, որը կկարողանա գերազանցել Nordschleife-ի ռեկորդը, որը հայտնի է որպես Գրան Պրիի նոր ամտոմայրուղին: Այս առթիվ Motor.ru-ն որոշել է ներկայացնել ուսանողների ստեղծած մեքենաների ամենահետքրքիր ու խելահեղ դիզայնները:


Առաջին ֆիլիպինյան սպորտային մեքենան, որն ստացել է Factor Aurelio անվանումը, մշակել է ուսանող Քևին Ֆակտորը ձեռներեց Բրենդան Աուրելյոյի հետ միասին: Մոդելն առաջարկվում է 4 մխոցային շարժիչով, սակայն մեքենայի սերիական արտադրության ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Այն մտադիր են առաջարկել Mitsubishi 4G63T երկու լիտր ծավալով տուրբո շարժիչով, որով 90-ականներին զինում էին Galant VR-4, Lancer Evolution և Carisma GT մոդելները:
 

 


InMotion IM01 սպորտային նախատիպը, որը պետք է դառնա Nordschleife-ի ամենաարագընթաց մեքենան, պատրաստում են Էյնդհովենի Տեխնիկական համալսարանի ուսանողները: Հոլանդացիները հույս ունեն, որ InMotion IM01-ը Նյուրբուրգրինգի շրջանը կկարողանա անցնել 6 րոպե 11.13 վայրկյանից էլ արագ: Այդ ռեկորդը 1983-ին 1000 կմ տարածությամբ մրցարշավի ժամանակ սահմանել էր Ստեֆան Բելլոֆը Porsche 956 Group C սպորտային նախատիպով:

 

Alfa Romeo Gloria կոնցեպտային սեդանը մշակել է Դիզայնի եվրոպական համալսարանի 20 ուսանողից բաղկացած խումբը: Մեքենայի պրեմիերան կայացել է 2013-ի մարտին Ժնևի ավտոսրահում: Թեև մեքենայի դեբյուտը տեղի է ունեցել Եվրոպայում, նախատիպի ստեղծման հիմնական նպատակը Alfa-ի՝ ասիացի և հյուսիսամերիկացի պոտենցիալ հաճախորդների ու ուշադրությունը գրավելն էր: Նախագծի հեղինակները նշել են միայն, որ մեքենան կարող է ունենալ 6 կամ 8 մխոցային շարժիչ: Այլ տեղեկություններ հայտնի չեն:

 

Abarth Scorp-Ion էլեկտրական ռոդսթերի ստեղծմանը մասնակցել են Դիզայնի եվրոպական համալսարանի ուսանողները, որոնց առաջնորդել են Pininfarina ընկերության և Maserati-ի մասնագետները: Մեքենան զինել են 4 էլեկտրական շարժիչով և լիթիում-իոնային մարտկոցների համալիրով, որոնք տեղակայված են նստատեղերի տակ:


Savage Rivale Roadyacht GTS սպորտային մեքենան մշակել են երկու հոլանդացի ուսանող-դիզայներ 2009-ին: Նրանց պնդմամբ՝ «ճանապարհային զբոսանավը» աշխարհի միակ 4 դռնանի բաց տանիքով սուպերքարն է: Savage Rivale Roadyacht GTS-ը զինված է 670 ձիաուժ հզորությամբ 8 մխոցային շարժիչով, որը պատկանում է General Motors ընտանիքին: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 330 կմ/ժամ է:


Թուրինի համալսարանիմի խումբ ուսանողներ StudioTorino դիզայներական ընկերության հետ համատեղ մշակել են Mercedes-Benz SL ռոդսթերի վերափոխման նախագիծը: Մոդելի 1:4 մասշտաբով մակետ, որը պատրաստվել է ստերիոլիտոգրաֆիայի միջոցով, դարձել է Կոմոյի Mercedes-Benz-ի դիզայներական կենտրոնի ցուցանմուշներից մեկը:

 

 


Hyundai PassoCorto անվանումն ստացած կոնցեպտային կուպեն ստեղծել են Դիզայնի եվրոպական համալսարանի 16 ուսանող, ինչպես նաև Hyundai-ի եվրոպական դիզայներական ստուդիայի մասնագետները: Նրանց նպատակն էր ստեղծել կոմպակտ սպորտային մեքենա, որը կկարողանար մրցակցել Alfa Romeo 4C-ի հետ: Նախատիպն ստացել է ածխածնային մանրաթելից պատրաստված թափք, 1.6 լիտր ծավալով երկտուրբո շարժիչ՝ 280 ձիաուժ հզորությամբ:

 


 

Ուսանողների կողմից ներկայացված ամենահետաքրքիր սպորտային մեքենաների նախագծերը՝ լուսանկարներով