Samsung-ը ներկայացրել է ճկվող էկրանով 4K հեռուստացույցների նոր շարքը
Samsung-ի նորույթի հիմնական առավելությունը էկրանի` 4.2 մ շառավղով ճկումն է և UHD-Upscaling տեխնոլոգիան, որը պատկերներն ավտոմատ կերպով հարմարեցնում է UHD ձևաչափին:
Ինչպես գրում է Rbc.ru-ն` հեռուստացույցն այսօր կիրառում են ո'չ միայն հեռուստաալիքներով հաղորդումներ, այլև` բարձր որակի ֆիլմեր դիտելու, ինչպես նաև՝ համացանցին միանալու համար, ինչն էլ նպաստում է հեռուստաարդյունաբերության արագ տեմպերով զարգացմանը:
Ժամանակակից հեռուստացույցների 3 նոր միտումն են՝ ուլտրաբարձր կետայնության պահպանումը, ճկվող էկրանը և 3D ձևաչափը: Այս բոլորը կյանքի է կոչվել հարավկորեական Samsung ընկերության HU9000 շարքում:
Առաջինն, ինչ աչքի է ընկնում, ճկվող էկրանն է, որի կորացման շառավիղը 4.2 մետր է, ինչը նշանակում է, որ բովանդակությունը դիտելիս մարդու տեսադաշտն անհամեմատ ավելի լայն և ընդգրկուն կլինի: Սա կօգնի նաև որոշակիորեն դառնալ էկրանի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասնակիցը: Հեռուստացույցները պահպանում են 4K նոր ձևաչափը, որը գերազանցում է սովորական Full HD որակը:











