Կործանված Boeing-ի զոհերի անուններով կեղծ հաշիվներ են ստեղծվում Facebook-ում՝ թմրանյութեր և պոռնոգրաֆիա վաճառելու համար
Մալայզիական ավիաուղիների՝ Ուկրաինայում կործանված օդանավի ուղևորների ու անձնակազմի մարմինները դեռ հողին չեն հանձնվել, իսկ ինտերնետ-խարդախները նրանց անուններն ու լուսանկարներն օգտագործում են Facebook-ում կեղծ օգտատիրական հաշիվներ բացելու համար, ահազանգում է Russia Today-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ կեղծ էջերում իբր թե ողբերգության վայրից ռեպորտաժների հղումներ են տրվում: Այնինչ իրականում այդ հղումները տանում են կասկածելի բովանդակությամբ կայքեր:
Հղումներով ոչ միայն թմրանյութեր ու պոռնոգրաֆիա էր առաջարկվում օգտատերերին, այլև պարունակում համակարգիչների համար վնասակար նյութեր: Այդ կեղծ էջերն արդեն ջնջված են Facebook-ից: Դրանց մասին ահազանգել էին հենց սոցիալական ցանցի օգտատերերը:
Հուլիսի 17-ին Ամստերդամ - Կուալա Լումպուր MH-17 չվերթի օդանավի կործանման հետևանքով 298 մարդ է զոհվել:










