50 տարվա հազվագյուտ Ferrari-ն աճուրդում կարող է վաճառվել 34.000.000 դոլարով (լուսանկարներ)
Իտալական Ferrari մեքենաշինական բրենդի ամենահազվագյուտ մոդելներից մեկը՝ 275 GTB/C Speciale-ը, որն արտադրվել է ընդամենը 3 օրինակով, կհանվի աճուրդի և, ըստ մասնագետների, կվաճառվի 34.000.000 դոլարով։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 50 տարվա պատմություն ունեցող մոխրագույն մեքենան ձեռքով հավաքվել է 1965թ.։ Թեև այն նախատեսված է մրցարշավների համար, սակայն մոդելը լիովին կարելի է վարել սովորական ճանապարհային երթևեկության պայմաններում։

Հայտնի է, որ եկող ամիս Կալիֆոռնիայում աճուրդի հանվելիք մոդելը կարողանում է առավելագույնը զարգացնել 273 կմ/ժ արագություն։ Մեքենան պատրաստված է գերթեթև ալյումինից և համալրված 300 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով։

















