45 տարի առաջ մարդն առաջին անգամ ոտք է դրել Լուսնի վրա (լուսանկարներ)
1969թ. հուլիսի 21-ին ամբողջ աշխարհի լրատվամիջոցները տեղեկացրին ամերիկացի տիեզերագնացների «փոքրիկ քայլի» մասին, որը կատարվել էր այն ժամանակների համար անհավանական թվացող վայրում՝ Լուսնի վրա։
Ինչպես նշում է Лента-ն, 1969թ. հուլիսի 20-ին տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգն ու Էդվին Օլդրինն իրականացրել են մարդկության պատմության մեջ առաջին վայրէջքը Երկրի արբանյակի վրա։ Հուլիսի 21-ի գիշերն Արմսթրոնգը բացել է լուսնային մոդուլի ելքային դուռը, իջել աստիճաններով ու ձախ ոտքը դրել Լուսնի մակերևույթին։
Այդ պահին ամերիկացին արել է իր հանրահայտ արտահայտությունը. «Մարդու համար սա մի փոքր քայլ է, սակայն այն հսկայական է ողջ մարդկության համար»։ Արդյունքում այս նախադասությունը հայտնվել է գրեթե բոլոր միջազգային պարբերականների ու թերթերի գլխավոր շապիկներին։
Лента-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է, թե ինչպես է միջազգային մամուլն արձագանքել գիտական այս նվաճմանը։

























