Պեկինում ներկայացվել է հոլոգրաֆիկ էկրանով առաջին սմարթֆոնը (տեսանյութ)

19:00 • 21.07.14

Պեկինում ներկայացվել է օդում տեսողական պատկերներ ստեղծող սմարթֆոնը: Նման սարքավորումները հանդիսատեսին ծանոթ են ֆանտաստիկ ֆիլմերից, որոնց հերոսները նման սարքեր են օգտագործում:


Ինչպես ներկայացնում է rg.ru-ն` china.org-ին հղումով, սմարթֆոնի ներկայացման ժամանակ հանդիսատեսը ականատես է եղել, թե ինչպես է հոլոգրաֆիկ տեխնոլոգիան նախագիծ ստեղծում` կիրառելով հայացքի ուղղությունը: Արդյունքում օգտատիրոջ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես ներկայացված օբյեկտը նրա առջև է գտվում, և կարելի է այն դիտարկել բոլոր կողմերից:


3D հոլոգրաֆիկ էկրանի առաջին գործող նախատիպը բջջային սարքավորումների համար ստեղծել և ներկայացրել է չինական ShenZhen Estar Displaytech ընկերությունը: Ներկայացված մոդելն ստացել է Takee անվանումը: Այն ունի 5.5 դյույմ էկրան և թույլ է տալիս օգտատիրոջը՝ նմանօրինակ տեսողական էֆեկտներ դիտել: Սմարթֆոնի մյուս տեխնիկական հատկությունները դեռևս չեն հաղորդվում:

 

3D смартфон создает образы предметов, которые можно рассмотреть со всех сторон.  Фото: russian.china.org.cn

1-й голографический телефон в мире выпущен в Пекине

 

Պեկինում ներկայացվել է հոլոգրաֆիկ էկրանով առաջին սմարթֆոնը (տեսանյութ)